ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մոսկվայում կանցկացվի հանրահավաք` ընդդեմ կովկասաֆոբիայի

Մոսկվայում կանցկացվի հանրահավաք` ընդդեմ կովկասաֆոբիայի
10.12.2013 | 17:33

Այն փաստը, որ մոտ ապագայում Մոսկվայի քաղաքապետարանին զանգվածային հանրահավաք անցկացնելու հայտ կարող է ներկայացվել` հաստատում են ռուսական ԶԼՄ-ները:

Հանրահավաքը կազմակերպելու է Հյուսիսային Կովկասի հասարակական շարժումը, որը դժգոհ է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից:

Սոցիալական բնույթի շարժման պատրաստակամության մասին օրերս հայտարարել են Կենտրոնական Ասիայի համայնքների ներկայացուցիչները:

Ակցիան անցկացնելու լավագույն վայրը «Մանեժ». հրապարակն է: Այդ հանրահավաքում կհնչեն դպրոցներում գլխաշոր կապելու, նոր մզկիթներ կառուցելու և բանտից մահմեդական ակտիվիստներին արձակելու մասին պահանջներ և կոչեր:

Համընդհանուր կովկասյան հանրահավաք տեղի է ունեցել Նոյեմբերի վերջին` Մախաչկալայում: Հանրահավաքի գլխավոր պատճառը փաստաբան Մուրադ Մուսաևին աջակցություն ցուցաբերելն էր, ում դեմ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ:

Նմանատիպ ակցիայի պատրաստակամություն է հայտնել նաև Կենտրոնական Ասիայի Սփյուռքը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ